Մարդուն անվանում են ահաբեկիչ, հսկայական մեդիաարշավ կազմակերպում, որոշ ժամանակ անց բաց թողնում


Մարդուն անվանում են ահաբեկիչ, հսկայական մեդիաարշավ կազմակերպում, որոշ ժամանակ անց բաց թողնում
Հուլիս 29 22:50 2025

ԱԺ պատգամավոր Քրիստինա Վարդանյանը գրում է․ «Մարդուն անվանում են ահաբեկիչ, այդ թվում պետական ռեսուրսներով հսկայական մեդիաարշավ կազմակերպում անհատապես բոլորի դեմ, Հրայր Սարկավագի դեմ՝ հատկապես: Համարյա հայտարարում, որ որսացել են դարի հանցագործներին ու… որոշ ժամանակ անց բաց են թողնում մարդուն:

 

Հ.Գ․ իհարկե սա լավ լուր է, արդյունք է փաստաբանների ջանքերին: Ազատություն մյուս բոլոր քաղբանտարկյալներին, որոնց րոպե առաջ ազատ արձակվելու համար էլ ամեն օր աշխատում են փաստաբանները»: