Ձեզ հաջողվել է եղբորը եղբոր դեմ դուրս բերել, պարտվել, երկիր, հայրենիք կորցնել. Տեր Փառենը՝ ՔՊ-ականներին


Ձեզ հաջողվել է եղբորը եղբոր դեմ դուրս բերել, պարտվել, երկիր, հայրենիք կորցնել. Տեր Փառենը՝ ՔՊ-ականներին
Հուլիս 29 10:18 2025

Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանը թվարկել է, թե ինչ է հաջողվել այս իշխանությանն իրականացնել Հայաստանում։

«Ձեզ հաջողվել է...

... հայհոյանքը բերել մարդկանց կյանք
... խնջույքը վերածել վեճի
... եղբորը եղբոր դեմ դուրս բերել
... սուտը փաթեթավորել և հրամցնել
... պարտվել
... երկիր կորցնել, հայրենիք կորցնել
... բարերար, հոգևորական, հայրենասեր և հայրենանվեր մարդկանց ձերբակալել
... հարձակվել Մայր Աթոռի վրա
... Աստծո անունը զուր տեղը տալ և թույլ տալ, որ մարդիկ այդկերպ վարվեն
... բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ կորցնել և թույլ տալ, որ անարգվեն մեր սրբությունները
... այնպես անել, որ մայրը չկարողանա այցելել իր զավակի շիրիմին. փոխարենը մայրերը Խաչքարի առջևը դրված ծաղկամանով և խնկամանով են փորձում սփոփվել, որ այդպես էլ չեն սփոփվում
... արժանապատիվ հոգևորականին, բժշկին, գիտնականին, զինվորականին, մարզիկին նեղացնել և փորձել արժեզրկել
... հարյուրավոր գերիներ ունենալ և հեռվից նայել, թե ինչպես են թշնամու դատարանում դատում երկրի առաջնորդներին։

Հ. Գ.
Իրականում ձեզ ոչինչ էլ չի հաջողվել։
Ձեզ հաջողվել է ձախողվել»,- նշել է Տեր Փառենը։