Ադրբեջանի հետ ներդաշնակ գործելն այս իշխանության մենաշնորհն է, պահը չի կորցնում ի շահ նրանց աշխատելու


Ադրբեջանի հետ ներդաշնակ գործելն այս իշխանության մենաշնորհն է, պահը չի կորցնում ի շահ նրանց աշխատելու
Հուլիս 28 21:47 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ 2023 թվականին Արցախում ապրող հայերն իրենց կամքով են հեռացել:

 

Թեև ՀՀ իշխանությունը սկզբնական շրջանում երկչոտ հայտարարություններ արեց արցախցիների նկատմամբ էթնիկ զտումների մասին, սակայն հետագայում, ներքաղաքական նկատառումներից ելնելով, քաղաքական-քարոզչական արշավներ իրականացրեց հայաստանյան «դավադիր ուժերի» ուղղությամբ, նրանց մեղադրելով արցախցիներին` իրենց տները լքելու կոչեր անելու մեջ:

 

Չնայած սա հիմնականում քննարկվեց գործող իշխանության` Արցախի հանձնումն արդարացնելու և պատասխանատվությունից փախչելու տրամաբանության մեջ, սակայն փաշինյանական թիմի նարատիվներն իրենց մեջ նաև Ադրբեջանի քայլերն արդարացնելու միտում ուներ:

 

Ի վերջո գործող կառավարիչը դեռ 2022-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում` հիմք դնելով Արցախի հանձնմանը, որին հաջորդեց Արցախի բլոկադան ու ադրբեջանական հարձակումը:

 

Արցախցիները մեծ զոհողությունների գնով 9 ամիս ապրել են էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, դեղորայքի ու նույնիսկ հացի խիստ սահմանափակման և ճգնաժամի պայմաններում, հետո տեղի է ունեցել մարտական գործողություններ, ապա ստեղծված խուճապի պայմաններում ՊԲ պահեստում ողբերգական պայթյունը գրանցվեց, որոնք միասին 500-ից ավելի մարդկային կորստի են բերել, մի քանի տասնյակ մարդու ճակատագիր մնացել է անհայտ:

 

Ադրբեջանի հետ ներդաշնակ գործելն այս իշխանության մենաշնորհն է, որն է պահը չի կորցնում ի շահ Ադրբեջանի աշխատելու»: