Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է․
«Տեղեկացա, որ ր Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար:
Ողջունում եմ:
Գործընթացի առնչությամբ 4 խորհուրդ եմ ուզում տալ
1․ Կարևորել ապացուցման գործընթացը: Քաղաքացիական դատավարությունում առանցքային տեղ ունեն որակյալ ապացույցները, չշփոթել քրեադատավարական ֆարսի հետ:
2․ Ձեռնպահ մնալ բարդ վարույթի կազմակերպումը Ստյոպա Սաֆարյանին վստահելուց, քանի որ վերջինս 2018 թվից այս կողմ ունի զրպարտության/վիրավորանքի գործերով կատաստրոֆիկ վատ վիճակագրություն /3 դատական ակտով ճանաչվել է զրպարտիչ/:
3․ Մի քիչ «ոտքը կախ գցել»: Լիգայի նոր անդամների հասցեներ կտանք առաջիկա օրերին ներկայացվելիք հայցերով:
4․ Առողջապահության ոլորտը տապալելուց հետո ամեն դեպքում ճիշտ կլինի օգտվել պրոֆեսիոնալ փաստաբանի ծառայություններից, որ չպարտվելու շանսերը մի քիչ ավելանան: Չէ որ Դուք նույնիսկ սեղանի աղին եք պարտվել:
Առողջապահություն տապալել ասեցի, հիշեցի. երեկ Թորոսյան Արսենը էլի անզուսպ գտնվեց, հերթը առաջ ենք տալիս: Նոր հայցդ շնորհավոր, Արսեն»։