Եթե Ալմա Աթիի հռչակագիրը «սաղ է», ուրեմն Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինա են. Միհրան Հակոբյան


Եթե Ալմա Աթիի հռչակագիրը «սաղ է», ուրեմն Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինա են. Միհրան Հակոբյան
Հուլիս 22 21:05 2025

Պատմաբան, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է․

 

Երբ Իլհամ Ալիևն ի ցույց դնելով սեփական օրինակը՝ Շուշիում հրապարակային կոչ է անում ուկրաինացիներին «երբեք չհամակերպվել օկուպացիայի հետ ու մինչև վերջ պայքարել», դա նշանակում է, որ Ղարաբաղում Լավրովի եփած ճաշը Ռուսաստանը դեռ երկար է ըմբոշխնելու:

 

Միաժամանակ, դա նշանակում է, որ տեսանելի ապագայում 1991-ի Ալմա Աթիի հռչակագիրը, որի վրա հղում անելով Նիկոլը Արցախը հանձնեց Ադրբեջանին, Ռուսաստանը կոպիտ ու դեմոնստրատիվ կերպով քշելու է Նիկոլի, Ալիևի, Շարլ Միշելի ու Մակրոնի համապատասխան տեղերը:

 

Որովհետև, եթե Ալմա Աթիի հռչակագիրը «սաղ է» ու դրանով կարելի է Ղարաբաղի հարց լուծել, ուրեմն Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինա են: