Վերին Լարսում ավտոմեքենաների հերթի երկարությունը 8 կիլոմետր է․ Ոսկան Սարգսյան


Վերին Լարսում ավտոմեքենաների հերթի երկարությունը 8 կիլոմետր է․ Ոսկան Սարգսյան
Հուլիս 22 20:07 2025

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

 

«Վերին Լարսում ավտոմեքենաների հերթի երկարությունը` 8 կիլոմետր։

Ռուսաստանից այսօր Հայաստան վերադարձած հարազատներս հայտնեցին, որ Վերին Լարսի անցակետն անցնելու, Ռուսաստանի և Վրաստանի սահմանը հաղթահարելու համար իրենք ընդհանուր առմամբ 10 ժամ են ծախսել։

 

Նախօրեին վրացական կողմը գիշերվա ժամը 1-ից մինչև առավոտյան ժամը 8-ը փակել է սահմանային անցակետը, որի հետևանքով հաջորդ օրը ավտոմեքենաների և սահմանային անցակետն անցնողների հերթն ավելի մեծ է եղել։ Սահմանի անցակետի երկու կողմերում իրենց ավտոմեքենաների տեղը փոքր-ինչ առաջ գցելու համար բազում վեճեր, կռիվներ են եղել»։