Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. վիրավոր կա


Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. վիրավոր կա
Հուլիս 22 19:46 2025

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։

 

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը իրանական համարանիշներով դիզվառելիք տեղափոխող կցորդիչով ավտոմեքենայի վրա առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

 

Հրդեհի հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ով Իրանի Հանրապետության քաղաքացի է, տեղափոխվել է Մեղրի բժշկական կենտրոն։ Նա ձեռքերի և ոտքերի հատվածում այրվածքներ է ստացել։ Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։