Առողջապահության նախարար, ՔՊ-ական Անահիտ Ավանեսյանն այսօր ակտիվացել է Facebook-ում ու պարբերաբար գրառումներ է անում Բագրատ Սրբազանի մասին։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Բագրատ Գալստանյանի և նրա «թիմակիցների» կողմից ժողովրդին վիրավորելու միասնական հայց ներկայացնելու մասով արդեն բազմաթիվ միացողներ կան։
Ընթացքի կազմակերպման և հայցին միանալու ձևի մասով երեկոյան կգրեմ։
Ներքևում + դրեք, ովքեր «խորը անասուն» դիմելաձևը վիրավորանք են ընդունել»,- այսպիսի բովանդակությամբ գրառում է արել երկրի առողջապահության նախարարը։