Հայաստանի ամենահեղինակավոր կառույցը ՀՀ Զինված ուժերն է, որի աշխատանքից ամբողջությամբ կամ մասամբ գոհ է հարցվածների 72%-ը։
Երկրորդ տեղում Հայ Առաքելական եկեղեցին է՝ 58%։ Նախորդ հարցման համեմատ՝ եկեղեցու վարկանիշն աճել է 10%-ով։
Այդ մասին են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները:
Հայ Առաքելական եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է 18-ից 35 տարեկան հայաստանցիների շրջանում՝ ավելի քան 70 տոկոս։
Վարչապետի աշխատակազմին լիովին կամ մասամբ վստահում է բնակչության 38, դատարաններին՝ 31, իսկ Ազգային ժողովին՝ ընդամենը 24 տոկոսը։
Ի դեպ, հարցված քաղաքացիներն ամենից շատ դժգոհ են հենց Ազգային ժողովի աշխատանքից՝ 72%-ը և դատարանների աշխատանքից՝ 52 %-ը։