Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը. երկրորդ անգամ դարձա հայր. Արսեն Հարությունյան


Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը. երկրորդ անգամ դարձա հայր. Արսեն Հարությունյան
Հուլիս 22 10:46 2025

Ըմբշամարտի աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը կրկին հայր է դարձել, ծնվել է նրա որդին։

 

«Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։

 

Երկրորդ անգամ դարձա հայր… Տղա ունեցա։

 

Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։

 

Անկեղծ երախտագիտությունս՝

 

Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց,

 

Շնորհակալ եմ իմ սիրուն կնոջը, որ երկրորդ անգամ ինձ նման երջանկություն պարգևեց,

 

Շնորհակալ եմ կյանքին, որ ապրեցնում է նման պահեր»,- Facebook-ում գրել է Հարությունյանը։