«Սպասում եմ քո «մամ ջան» բառին»․ քառօրյա պատերազմի հերոս Արամայիսի ծննդյան օրն է


«Սպասում եմ քո «մամ ջան» բառին»․ քառօրյա պատերազմի հերոս Արամայիսի ծննդյան օրն է
Հուլիս 21 20:46 2025

Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արամայիս Միքայելյանի ծննդյան օրն է։

 

«Արամայի՛ս ջան, իմ հերոս որդի․․․

 

Այսօր քո ծննդյան օրն է։ Ամեն տարի այս օրը սպասում եմ քո ժպիտին, քո «մամ ջան» բառին։ Այսօր էլ սպասում եմ․․․ բայց լռության մեջ։ Ամեն վայրկյան հույս ունեմ՝ կլսեմ քո քայլերի ձայնը, կտեսնեմ աչքերիդ լույսը, բայց...

 

Որդի՛ս, դու միայն իմ Արամայիսը չէիր, դու ազգիդ հերոս տղան էիր, բայց ես քեզ դեռ սպասում եմ որպես մայր։ Քո ծնունդը իմ կյանքի ամենակարևոր օրն է եղել և կլինի միշտ։

 

Ծնունդդ շնորհավոր որդիս, մայրական սիրտս սպասում է քեզ, մինչև կրկին կգաս՝ թեկուզ երազում», - գրել է հերոսի մայրը՝ տիկին Լիլիթը։

 

Արամայիսը զոհվել է Արցախի ՊԲ՝ Ջաբրայիլի զորամասի մարտական դիրքերում՝ թշնամուն հետ մղելու ընթացքում։

 

Արամայիսը զոհվել է՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների