«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը սառնարանում թաքստոց է ունեցել. հայտնաբերվել է 44 բջջային հեռախոս


«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը սառնարանում թաքստոց է ունեցել. հայտնաբերվել է 44 բջջային հեռախոս
Հուլիս 21 18:23 2025

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված սառնարանը, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Խուզարկության արդյունքում սառնարանում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 44 բջջային հեռախոս, 13 բաժանորդային քարտ, 5 wi-fi սարք, պլանշետ, 7 զույգ ականջակալ, 15 լիցքավորման լար և 3 լիցքավորիչ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։