Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ, գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով փաստաթուղթը։
«Ստորև ներկայացված է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստային առաջարկը, որը Արցախի նախագահը փոխանցել է Ադրբեջանի ղեկավարությանը։ Նկատելի է, որ առաջարկվող հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել այս հայտարարության ձևաչափը»,- գրել է նա։