Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել,
որին կից գրել է․
«Ինչ նպատակ է հետապնդում Աննա Հակոբյանի՝ ամենօրյա ռեժիմով կրթություն քարոզելը, Հայաստանի տարբեր անկյուններում ընթերցանությամբ զբաղվելն ու օրինակ ծառայելը»։
Այա հարցը լրագրողն ուղղել է մեկնաբանին։ Վերջապես լրագրողը իրականությունն իր անուններով է կոչել։ Վերջապես։ Ճիշտ է՝ դեռ ինչ-որ գաղտնի, կոնսպիրատիվ նպատակ գտնելու մղում կա։ Բայց ամենակարեւորը տեղում չդոփելն է։ Փաստը ճշգրիտ արձանագրելն էլ է մեծ քայլ։
Այո, ես փորձում եմ ամենօրյա ռեժիմով կրթություն քարոզել, գիրք կարդալու օրինակ ծառայել։ Անկախ մղումներից եւ կոնսպիրատիվ աշխարհաքաղաքական նպատակներից, որ դեռեւս վերագրվում են ինձ, ես դա անում եմ, այն պարզ պատճառով, որ հասկացել եմ, որ մեր բոլոր, անխտիր բոլոր՝ ամենամեծ, մեծ, միջին, փոքր, ամենափոքր խնդիրների լուծման միակ ճանապարհը գիտելիքն է։
Իսկ Գիտելիքի ամենակարճ, հասանելի եւ հաճելի ճանապարհը գիրք կարդալն է։ Մենք պետք է գիրք չկարդացող հասարակությունից վերածվենք կարդացողի։
Օրինակ՝ ինչպես իսլանդացիները, ամեն մի հայ՝ (ՀՀ-ում ապրողներին մասի է խոսքը, որպեսզի հնարավոր լինի վիճակագրություն կազմել), տարվա մեջ պետք է կարդա 12-15 գիրք՝ մասնագիտական գրականությունից, մինչեւ դասական եւ ժամանակակից գրականություն, պոեզիա, դետեկիվ, ֆանտաստիկա՝ ըստ ճաշակի եւ գրական քիմքի։