Ուշադրություն. Երևանում ու ևս երկու մարզում սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ +38․․․+40 աստիճան տաքություն


Ուշադրություն. Երևանում ու ևս երկու մարզում սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ +38․․․+40 աստիճան տաքություն
Հուլիս 18 19:39 2025

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն. ցերեկը՝ ժամը 16։00-17:00- ն ընկած ժամանակահատվածում, +38․․․+40 աստիճան տաքություն, այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

 

«Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- նշել է նա։