Արման Անդրեասյանը արծաթե մեդալ է նվաճել Բուդապեշտում ընթացող Իմրե Պոյակի և Յանոշ Վարգայի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում։ Եզրափակչում հայ ըմբիշը 0-8 հաշվով պարտվեց ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին։
Վազգեն Թևանյանն էլ (65 կգ) երրորդ տեղի համար գոտմարտում 9։0 հաշվով հաղթելով Ֆրանսիան ներկայացնող Խալիդ Արսամերզուևին՝ դարձել է բրոնզե մեդալակիր։