Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ. Ահմադիանը վերահաստատել է Իրանի դիրքորոշումն ապաշրջափակման հարցում և աջակցություն հայտնել ՀՀ դիրքորոշմանը


Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ. Ահմադիանը վերահաստատել է Իրանի դիրքորոշումն ապաշրջափակման հարցում և աջակցություն հայտնել ՀՀ դիրքորոշմանը
Հուլիս 17 16:09 2025

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:

 

Ա. Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրարվորներին:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր:

 

Ա. Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված տարածաքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության վրա։ Ա.Ա.Ահմադիանը վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում և աջակցություն հայտնել ՀՀ դիրքորոշմանը:

 

Քննարկվել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի շրջանակներում Գրիգորյանն ու Ահմադիանը կարևորել են տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման հրամայականը: