Ալեն Սիմոնյանն ու Մարիամ Մարգարյանն ամուսնալուծվել են


Ալեն Սիմոնյանն ու Մարիամ Մարգարյանն ամուսնալուծվել են
Հուլիս 17 13:31 2025

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ Ալեն Սիմոնյանը և Մարիամ Մարգարյանն ամուսնալուծվել են։

 

Ավելի վաղ Irakanum.am-ն էր գրել այդ մասին՝ նշելով, որ նրանք դիմել են Արդարադատության նախարարության ՔԿԱԳ կենտրոն և հայտնել ամուսնալուծվելու իրենց ցանկության մասին։ Եվ, օրենքի համաձայն, նրանց տրվել է մի քանի ամիս ժամանակ, որպեսզի գործընթացն ավարտին հասցվի։