Երեխան մսուրային տարիքից սկսում է սովորել, ճիշտ է, որ մենք օգնենք նրան սովորի այն, ինչն իր կյանքը կդարձնի ավելի լավը. Նիկոլ Փաշինյան


Երեխան մսուրային տարիքից սկսում է սովորել, ճիշտ է, որ մենք օգնենք նրան սովորի այն, ինչն իր կյանքը կդարձնի ավելի լավը. Նիկոլ Փաշինյան
Հուլիս 17 11:43 2025

Երեխան մսուրային տարիքից սկսում է սովորել, ճիշտ է, որ մենք օգնենք նրան սովորի այն, ինչն իր կյանքը կդարձնի ավելի լավը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նշեց, թե «Ակադեմիական քաղաք»-ում կլինի ավագ դպրոցների համակարգ, որտեղ կներառվեն առավել օժտված աշակերտները, որոնց տաղանդի վրա լրացուցիչ ներդրումներ անելը կդիտվի անհրաժեշտություն։

 

«Մենք ասել ենք, որ 300 դպրոցին ու 500 մանկապարտեզին, վստահաբար, պետք է հաջորդի հաջորդ 300 ու մի հատ էլ հաջորդ 300 դպրոց, իսկ մանկապարտեզների դեպքում՝ կախված պահանջարկից»,- ասաց Փաշինյանը։

 

Վարչապետի խոսքով՝ հաջորդիվ պետք է մտածեն, թե քանի մարզադպրոց, քանի երաժշտական ու արվեստի դպրոց են ստեղծելու։