Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք․ Պողոս վարդապետ


Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք․ Պողոս վարդապետ
Հուլիս 17 10:31 2025

Այլևս անիմաստ և տհաճ է հերձված սերմանող անձի` տվյալ դեպքում ՀՀ ոչ բարով «եկեղեցասեր» կառավարչի խոսքերը լսել և նույնիսկ մեկնաբանել, այս մասին հայտարարել է Պողոս վարդապետ Վարդանյանը։

 

«Կասեմ միայն մի բան` հարձակում Եկեղեցու և Նրա Գահակալի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Շինարար Հայրապետի վրա` հարձակում է ողջ հոգևոր դասի և նվիրյալ հավատավոր հայորդիների վրա: Եվ մենք աներեր ու անսասան, անվախ կանգուն ենք մեր Սրբությունների, արժեքների և Հայոց Հայրապետի շուրջը` ունենալով մեզ ապավեն Տեր Հիսուս Քրիստոսին:

 

Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք:

 

Տերը մեզ բոլորիս օգնական: Միասնական ու համախումբ պահի Ազգիս Հայոց»,- նշել է Հայր Պողոսը։