«Ստացել ենք պաշտոնական նամակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից». Զարուհի Փոստանջյան


«Ստացել ենք պաշտոնական նամակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից». Զարուհի Փոստանջյան
Հուլիս 16 23:47 2025

Լիանա Հարությունյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյանը մամուլի հաղորդագրություն է տարածել․

 

Քիչ առաջ ստացել ենք պաշտոնական նամակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։

 

Դատարանը հարցում է ուղարկել Հայաստանի Հանրապետությանը՝ Լիանա Հարությունյանի և մանկահասակ երեխայի պահման պայմանների վերաբերյալ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։

Կից ուղարկվում է նամակի պատճենը։

Լիանա Հարությունյանի պաշտպան` Զարուհի Փոստանջյան

16 հուլիսի, 2025թ.