Փաշինյանն այնքան է տպավորված Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից, որ «չի կարող որևէ նեգատիվ նյուանս նշել»


Փաշինյանն այնքան է տպավորված Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից, որ «չի կարող որևէ նեգատիվ նյուանս նշել»
Հուլիս 16 15:43 2025

Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից իմ տպավորությունները դրական են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ես Թուրքիա գնացել էի ոչ թե հայ-թուրքական օրակարգով, այլ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների օրակարգով։ Սա շատ կարևոր նրբություն է։ Իհարկե, ես Թուրքիայի նախագահին շնորհակալություն եմ հայտնել հրավերի, բաց ու անկեղծ խոսակցության համար։

 

Մենք քննարկել ենք բոլոր հարցերը՝ կոմունիկացիաների բացման, հարաբերությունների հաստատման, տարբեր ոլորտներում հնարավոր գործակցության, Անիի պատմական կամրջի վերականգնման և այլ հարցեր։ Ընդհանուր տպավորություններս եղել են դրական, ես չեմ կարող որևէ նեգատիվ նյուանս նշել այդ հանդիպման մասին»,-ասաց Փաշինյանը։