Խաղաղության պայմանագրի նախաստորագրման գաղափարը սեղանին է. Նիկոլ Փաշինյանը հստակ ժամկետներ չնշեց


Խաղաղության պայմանագրի նախաստորագրման գաղափարը սեղանին է. Նիկոլ Փաշինյանը հստակ ժամկետներ չնշեց
Հուլիս 16 13:07 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ ժամկետներ չնշեց՝արդյո՞ք Խաղաղության պայմանագրի նախաստորագրում կլինի, թե՞ ոչ։ Միայն հավաստիացրեց, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին առաջ գնալու ոչ մի հնարավորություն բաց չեն թողնելու և բաց չեն թողնում։  

 

«Տեղի է ունեցել Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցում և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ, հիմա նույն տրամաբանությամբ է։ Մենք, ըստ էության, հայտարարված, թե չհայտարարաված այդ վերնագրի, թե այլ վերնագրի ներքո Ադրբեջանի հետ հենց այն ժամակավանից սկսել ենք խորհրդակցությունները՝ «լավ, ինչպես գնալ առաջ»։

 

Նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա ու օրակարագում, և քննարկվող մենյուի՝ առկա քննարկվող տարբերակներից մեկն է, որն ինքին միայնակ չէ և որոշակի պայմաններում կարող է ընդունելի լինել և որոշակի պայմաններում լինել իրատեսական, որոշակի պայմաներում լինել ոչ այդքան իրատեսական»,-ասաց նա։

 

Փաշինյանը շեշտեց, որ այդ ամենն արվելու է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և ՀՀ պետական շահերի աներկբա հաշվառումով։

 

«Մյուս կողմից պետք է նաև հասկանանք, որ աշխարհը դինամիկ է, և պետք է լինել ճկուն, ուշադիր, որ հանկարծ չստացվի՝ նայում ենք և չենք տեսնում հնարավորություններ, որոնք առկա են»,-ասաց նա։