ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պնդում է՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ամենաբարձր հեղինակությունն ունի այսօր Հայաստանում։
«Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցին վարկաբեկելով՝ մի իրավիճակ ստեղծել, որ չկան հեղինակություններ, չկան կարմիր գծեր ու ինքը կարող է անցնել բոլոր կարմիր գծերի վրայով»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Վանեցյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի նպատակն է եկեղեցականների մեջ մտցնել ատելություն ու կռիվ, որ վարկաբեկի եկեղեցին։
«Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ նա ոչ մի բան չի մոռացել, ոչ մի բանից չի հրաժարվել, այդ թվում՝ եկեղեցին գրավելուց, հավատացեք, գալու է մի օր, երբ հասկանա՝ դա հարմար օր է, շոու է կազմակերպելու ու փորձելու է գրավել Վեհարանը, ինքն էլ առաջնորդելու է այդ արշավը դեպի եկեղեցի՝ ցույց տալով, որ ինքն, իբր, եկեղեցու դեմ չի պայքարում, այլ՝ կոնկրետ անձերի»,- ընդգծեց Վանեցյանը։