Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում որևէ «երրորդ ֆունկցիոնալ կողմի» առկայությունը նշանակում է ՀՀ տարածքը դե ֆակտո դարձնել վիճելի. Հակոբ Բադալյան


Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում որևէ «երրորդ ֆունկցիոնալ կողմի» առկայությունը նշանակում է ՀՀ տարածքը դե ֆակտո դարձնել վիճելի. Հակոբ Բադալյան
Հուլիս 15 17:13 2025

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ ապշել կարելի է, թե ինչպես է փորձ արվում զանազան տաղավարներում հիմնավորել Հայաստանի տարածքով անցնող ճամապարհին առնչվող որեւէ պետական գործառույթի «արտապատվիրակման» որեւէ տարբերակ:

 

«Իսկ հարցն այստեղ բացարձակապես լոկ այն չէ, որ այդպիսով օտարվում է Հայաստանի ինքնիշխան պետական գործառույթի որեւէ աստիճան, հետեւաբար՝ ինքնիշխանության որեւէ աստիճան:

 

Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում որեւէ «երրորդ ֆունկցիոնալ կողմի» առկայությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածքը դե ֆակտո դարձնել վիճելի»,- նշել է նա։

 

Բադալյանի խոսքով՝ դա մի կնիք է, որ դրվելու է Հայաստանի այդ տարածքի վրա եւ այն ոչ միայն չի վերանալու երբեւէ, այլ, ըստ էության, ժամանակի ընթացքում