Շանը մեքենայի հետևը կապած ու քարշ տված Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է


Շանը մեքենայի հետևը կապած ու քարշ տված Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է
Հուլիս 15 15:07 2025

ՆԳՆ ոստիկանությունն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին, թե ինչպես է մի տղամարդ շանը կապել իր մեքենայի հետևից ու քարշ է տալիս։

 

«Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։

 

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։

 

Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանքներ»,- հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։