Փաշինյանը նոր կաթողիկոս է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ․ Աբրահամյան


Փաշինյանը նոր կաթողիկոս է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ․ Աբրահամյան
Հուլիս 15 14:21 2025

Հայ Առաքելական Եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փնտրում է նոր կաթողիկոսի թեկնածու և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

 

«Ես գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կարող են լինել կաթողիկոսներ (ներկայիս Գարեգին II-ի փոխարեն – խմբ.): Փաշինյանը գնում է, համոզում՝ խոսեք (եկեղեցու ղեկավարության դեմ), ամեն ինչ կանեն ձեզ համար»։», – ասել է Աբրահամյանը։

 

Միաժամանակ ՌԴ հայերի միության նախագահը վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի հաջողի, քանի որ եկեղեցին ուժեղ է։ «Կաթողիկոսի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում (Փաշինյանը)։ Դա նրա գործը չէ, թե ով է կաթողիկոսը։ Նա ընտրված անձ է։ Ասելու բան ունեի՞ր, ասացիր, հիմա նրանք կորոշեն։ Սա թյուրըմբռնում է առաջացնում բոլոր հայերի շրջանում», – կարծում է Աբրահամյանը։

 

Նրա խոսքով, Փաշինյանն առաջնորդվում է այն վախով, որ եկեղեցին ընտրությունների ժամանակ կհամախմբի իր դեմ արտահայտվողներին։ «Իհարկե, նա վախենում է, որ եկեղեցին կմիավորի հայերին և կասի՝ մի՛ քվեարկեք Փաշինյանի օգտին», – նշել է Արա Աբրահամյանը։