2 երդվյալ թշնամիներ ՀՀ-ն ու Ադրբեջանը միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար


2 երդվյալ թշնամիներ ՀՀ-ն ու Ադրբեջանը միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար
Հուլիս 15 13:44 2025

Երկու երդվյալ թշնամիներ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար, գրում է բրիտանական The Telegraph-ը։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից։ Սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է, քանի որ Ալիևը ցանկանում է Մոսկվային դուրս մղել գործարքից։ «Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի», – ասվում է հոդվածում:

 

«Ռուսաստան-Ադրբեջան պառակտումը վտանգավոր է Մոսկվայի համար, քանի որ Հայաստանը, Ադրբեջանի հետ 30 տարի շարունակ դաժան պատերազմներից հետո, միավորվում է իր հին թշնամու հետ՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։

 

Հավելենք, որ հուլիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 

Նրանց անմիջական բանակցությունները կենտրոնացած էին «Զանգեզուրի միջանցքի» վրա, որը Հայաստանի միջոցով կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ»-գրում է The Telegraph-ը ։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ մի խումբ քաղաքացիներ ձերբակալվեցին Ադրբեջանում։

 

Մի քանի օրվա ընթացքում երկու կասկածյալ՝ երկուսն էլ ադրբեջանցիներ, մահացան կալանքի տակ։ Մյուսները դատարանում հայտնվեցին վնասվածքներով և ծեծված։