Ամբողջությամբ իրատեսական են այդ լուրերը, ենթադրում եմ, որ բոլոր զրույցներից և այսքան վերլուծությունենրից հետո հարց չի մնացել որևէ մեկի մոտ, որ արտաքին քաղաքական վեկտորը Հայաստանի ուղղվում է դեպի Եվրոպա կամ դեպի Ամերիկա: Արդեն բոլորին ակնհայտ է, որ թեքվում է դեպի Թուրքիա: Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ նպատակ կա ՀԷՑ-ը վաճառել թուրքական ընկերության:
«Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն կամ ուղղում որևէ երկրի վրա, իր հետ բերում է ածանցյալ հետևանքներ, դա նշանակում է ռազմավարական օբյեկտների տրամադրում այդ վեկտորի ուղղված պետությանը, դա նշանակում է Հայաստանի Հանրապետության ամբողջական վերահսկողության համար կարևորագույն նշանակություն ունեցող ամեն ինչի տրամադրում թուրքական վերահսկողությանը,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: