Մեղադրանքները, որոնք փորձ է արվում մեղսագրել Արթուր Սարգսյանին, դրանց հիմքերը չկան. Արամ Վարդևանյան


Մեղադրանքները, որոնք փորձ է արվում մեղսագրել Արթուր Սարգսյանին, դրանց հիմքերը չկան. Արամ Վարդևանյան
Հուլիս 9 12:42 2025

«Հրապարակված ձայնագրությունների սղագրությունների մեջ այնպիսի եզրույթ կա, « Ձայնը չի լսվում», «Ձայնը չի հասկացվում»։ Հիմա պատկերացրեք, որ դրանցից յուրաքանչուրը կարող է ամբողջությամբ փոփոխում է խոսակցության իմաստը»,-Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի մասնաճյուղի դիմաց, որտեղ քննվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունը, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

 

Նա հնարավոր համարեց, որ այդ բացակայող խոսքերը կարող են այդ խոսակցութունները վերածել կենցաղային բնույթի խոսակցությունների։

 

«Նկատել եմ, որ Գլխավոր դատախազը ևս, այն չբացառելով, փորձում է դրան ամեն կերպ փոխանցել այլ կոնտեքստ, որոն առնվազն այն նյութերով, որոնք որ կան՝ չի ստացվում, չի հաջողվում»,-ասաց Վարդևանյանը։

 

Նկատելով, որ մեղադրանքները վերաբերում են ենթադրյալ նախապատրաստությանը, ոչ թե հանցափորձին, ավարտված ենթադրյալ հանցանքին և այդ փուլում գտնվող արարքի վերաբերյալ պետք է հստակ արձանագրվի իրավապահների՝ կանխարգելմանն ուղղված կոնկրետ գործողություն, հակառակ դեպքում նույն իրավապահը պարտավոր է հիմնավորելու, թե արդյոք եղել է կամովին հրաժարվելու ինստիտուտ, թե ոչ, բայց դրա վերաբերյալ որևէ նշում չկա։

 

 Փաստաբանը հայտնեց, որ միջնորդությունից ոչ մի տվյալ առկա չէ, որ Արթուր Սրգսյանը «հարվածային խմբերում» հավաքագրելու էր ցուցարարներ։

 

Վարդևանյանը նշեց, որ 2018 թվականին Ֆրանսիական հրապարակում ուղիղ եթերում կազմակերպված բողոքի ակցիա, ոստիկանությանը հակազդելու գործընթաց է կատարվել և այն ժամանակ այդ արարքին՝ խմբերի ձևավորումը, ակցիաների իրականացումը որևէ իրավական գնահատական չի տրվել, նույնիսկ՝ զանցանքի։

 

«Թե ինչպես է ստացվում, որ ժողովրդավարության բաստիոնում իրողությունները փոխվում են՝ հետևությունները թողնում եմ հանրությանը՝ առնվազը մի բան կրկին ֆիքսելով՝ այն մեղադրանքները, որոնք փորձ է արվում մեղսագրել, դրա հիմքերը, անհրաժեշտ հիմնավորումներն առկա չեն, և կրկին խոսքը գնում է նախապատրաստության մասին, որի միակ հիմքն էլ կենցաղային բնույթի խոսակցություններն են։