Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա, հայտնում է shamshyan.com–ը։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. Կիևյան կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի:
Պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Գ.-ն է:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործելուց առաջ Արամ Գ.-ն հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել իր ծանոթին, գրելով՝ «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար»: