ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյուն է եղել. վիրավորներ կան


ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյուն է եղել. վիրավորներ կան
Հուլիս 8 19:33 2025

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ:

 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

 

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։