Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Արտակ Զեյնալյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ներկայացնելով դատավորին, մաղթել է արդյունավետ պաշտոնավարում, ինչպես նաև հույս հայտնել, որ դատավոր Արտակ Զեյնալյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:
Արտակ Զեյնալյանն իր խոսքում նշել է, որ իր համար պատիվ է ՍԴ դատավորի բարձր պաշտոնում և մյուս դատավորների գործընկերությամբ մասնագիտական գործունեությունը շարունակել Սահմանադրական դատարանում՝ իր գիտելիքներն ու փորձը ծառայեցնելով սահմանադրական արդարադատության խնդիրների լուծմանը:
Արտակ Զեյնալյանին հանձնվել են Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի թղթապանակը: