ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը պնդում է՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, Աստծու ու սատանայի պայքար է։
«Մենք անցնելու ենք փորձությունների միջով, մեր հաղթանակը լինելու է, հեռացնելու ենք այս իշխանություններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ այսօր հայրենիք ունենալ-չունենալու խնդիր է, եկեղեցին այսօր կարող է համախմբել հայ ժողովրդին։
«Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ կարող եմ վստահ ասել՝ կրկին լինելու է ներխուժում Մայր Աթոռի տարածք»,- ընդգծեց Սարգսյանը։