ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզչության շրջանակում այսօր Սյունիքի մարզում է։ ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպմանը քաղաքացիներ բողոքեցին ցածր թոշակներից, վարկերի բարձր տոկոսադրույքներից։
«Կա լավ թիմ, լավ հնարավարություն, մենք այս իրավիճակից պետք է դուրս գանք։ 8 տարի սուտ ենք լսել»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նա այստեղ էլ ներկայացրեց «Առաջարկ Հայաստան»-ի ծրագրի դրույթները՝ ուսումը, բուժծառայությունները պետք է լինեն անվճար, բարձրացվելու են թոշակները, ստեղծվելու են նոր աշխատատեղեր, բյուջեի գումարները պետք է արդյունավետ կերպով ծախսվեն։
«Ասում են՝ 10 հազարով թոշակն ավելացել է, այսքան թոշակառու կա, ձեզ բավականացնո՞ւմ է»,-հարցրեց ԲՀԿ առաջնորդը։
«10 հազար ի՞նչ է որ, երկու բան ես վերցնում, 10 հազար էլ չկա»,-արձագանքեց մի կին։
«Ինչի՞, ասում է, 10 հազարով կարող ես մի հատ էլ Կիպրոս գնալ ու գալ»,-Փաշինյանի հայտարարությունը հիշեցրեց Ծառուկյանը, ինչն առաջացրեց ներկաների ծիծաղը։
Վարկերի ներման անհրաժեշտության մասին խոսելիս ներկաներից մեկն ընդգծեց. «Ահավոր է, 4-5 տարի է վարկ եմ մուծում, չեմ կարում պրծնեմ, պարոն Ծառուկյան, էդ հարցը լուծեք»։
Մանրամասները՝ տեսանյութում։










