ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելուը մասին օրենքի նախագիծը, պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ելույթում ասաց, որ իրականում այս քայլերով փորձվում է հակառուսական տրամադրությունները խորացնել, որպեսզի մենք շրջվենք դեպի Արևմուտք՝ ՌԴ-ի հետ խռովելով։ «Իսկ Արևմուտքը սկսվում է Թուրքիայից, Թուրքիան էլ որպեսզի մենք սկսենք իր հետ Արևմուտք գնալ, կասի 300 հազար փախստականներ գան, որից մի չնչին մասը կգա ՀՀ, և բոլորդ գիտեք, թե ինչ տեղի կունենա։ Հետևաբար կոչ եմ անում ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,- ընդգծեց Աղազարյանը։ ՔՊ-ական Արման Եղոյանը տեղից գոռաց «Ամոթ», որին էլ Աղազարյանը պատասխանեց․ «հլը դուրս արի, արա» և ջրի շիշը նետեց նրա ուղղությամբ։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Աղազարյանին դուրս հրավիրեց դահլիճից և արգելեց նիստին մասնակցել, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին էլ նախազգուշացում հայտարարեց: |
Հովիկ Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ականների ուղղությամբ
