Կարապետյանի կալանավորումը ՀՀ արժեքներին հակասող Փաշինյանի քաղաքականությունն է․ Լիբանանի պատգամավոր


Կարապետյանի կալանավորումը ՀՀ արժեքներին հակասող Փաշինյանի քաղաքականությունն է․ Լիբանանի պատգամավոր
Հունիս 25 00:05 2025

Գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը Հայաստանի բոլոր ազգային արժեքներին հակասող Փաշինյանի քաղաքականության արդյունքն է, կարծում է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Ագոպ Բաքրադոնյանը։

 

Նա նշել է, որ եկեղեցու և նրան սատարողների վրա հարձակումները հայ- ռուսական հարաբերությունների խաթարմանն ուղղված արտաքին քաղաքական օրակարգ են: Բայց Հայաստանի ժողովուրդը դրան չի աջակցում․

 

Հայ ներդրողներն ավանդաբար աջակցել են իրենց հայրենիքին, բայց հիմա տատանվում են Փաշինյանի քաղաքականության և ընդդիմության դեմ բռնաճնշումների պատճառով։ Երկրում իրավիճակը վատանում է, իսկ ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող այն պահից, երբ նա իշխանության է եկել բարձրագոչ կարգախոսներով», - ասել է նա՝ Sputnik Arabic-ին։