Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հերքել է տեղեկությունները, թե Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն է ունեցել։
«Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն, մինչդեռ պնդում են, թե նա ունեցել է և ունի»,- լրագրողներին ասել է Գալուզինը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Գալուզինը հերքել է նաև հայկական լրատվամիջոցներից մեկի հրապարակումը, իբրև ռուս դիվանագետները Հայաստանի շահերի դեմ գործունեություն են ծավալում։










