Նախորդ նիստում ասում էր, դուք ընտրակաշառք բաժանող եք։ Մի քիչ առաջ ինձ մոտենում է ինքը՝ պարոն Խաչատրյանն՝ ասում է, թե այդպիսի բան չի հիշում, իրեն չի ասել։ Էս էլ տեսագրությունով ապացուցում եմ, որ ՔՊ-ն սուտ ու շառ է արել իմ վրա»,- Երևանի քաղաքապետարանի միջանցքում ՔՊ-ական ավագանու անդամ Միքայել Խաչատրյանի հետ զրուցելուց հետո ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։
Վերջինս ՔՊ-ական ավագանու անդամին հորդորեց հերքել ասածը և ներողություն խնդրել, հակառակ դեպքում իրենց զրպարտիչ կորակավորի։
«Ես էլ հիմա ասում եմ, կամ դուք բանսարկու եք, կամ զրպարտիչ եք, կամ հանցագործություն թաքցնող եք։ Կպիտակավորեմ, եթե այսօրվա ընթացքում հանրայնորեն ներողություն չխնդրի»,-ասաց Արշակ Սարգսյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամը չբացառեց, որ կփորձի նաև իրավական ճանապարհով գնա։
Դիտարմնաը, թե ՔՊ-ականները ամբողջ խմբակցությամբ է մեղադրում «Մայր Հայաստան»-ին։
«Գլուխը պատով տվեց ամբողջ խմբակցությունը, որովհետև ՔՊ-ն եթե չընդունի իր վարքագիծը, ասում եմ, որ իրենք շառ անող, սուտ տարածող մարդիկ են։ Ես ապացուցեցի ձայնագրությամբ, նաև ելույթումս էլ ասացի՝ դուք ստախոս եք»,-ասաց ավագանու անդամը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ականները տեսնում են որ չեն կարողանում անհատապես ընդդիմադիր ավագանու անդամին պիտակ կպցնեն՝ թիմային են դիտարկում, թե ինչ որ մեկին բարևել են կամ հարգել են։
«Այսօր ես ժամանակ եմ տալիս պարոն Խաչատրյանին, կարող է մի քիչ տաքացել է, կամ չի էլ պատկերացրել, որ ՔՊ-ականի սուտը հնարավոր է վերջապես բռնենք»,-ասաց Սարգսյանը։