Մենք մի խնդիր ունենք․ դատական համակարգը հագեցած է պրոցեսներով, որոնք արդարադատության իրականացման հետ կապ չունեն. Հայաստան-Եվրոպական Միություն քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Դա կուտակվել է տարիների ընթաքցում և հիմա փորձում ենք մաքրել, որ դատական համակարգը լինի արդարադատություն իրականացնող կառույց, այլ ոչ թե պրոցեսներ սպասարկող։ Բավական բարդ գործընթաց է»,-ասաց նա։
Ըստ փոխվարչապետի՝ օրենսդրությամբ սահմանված միլիոնավոր դեպքեր կան, որ ինչ-որ բանի համար պետք է լինի դատարանի վճիռ․«Սա ինձ աբսուրդային է թվում, իրավաբանների համար՝ կիասաաբսուրդային, բայց ես կարծում եմ, որ դատական համակարգի միջից պետք է հանենք այս գործառույթը։ Նույնիսկ եթե կողմերը հաշտվում են, դրա համար պետք է մեծ պրոցեդուրաներով անցնեն, ինչն արհեստական ծանրաբեռնում է համակրագը, որն էլ բերում է մնացած խնդիրներին»,-ասաց նա։
Բացի այդ, Գրիգորյանը նշեց՝ պետք է ամեն ինչ անեն, որ ՀՀ-ում արբիտրաժն աշխատի իրական. «Վեճերի լուծման արբիտրաժային կարգը նաև բիզնես մշակույթի խնդիր է և բզինեսի անկախության երաշխիք է, որը կնպաստի ներդրումներին»։