Այսօր՝ հունիսի 24-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են: Նրանք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ «Kia»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: