Գերագույն գլխավոր ստախոսը Ալիևին խոստացել է՝ գործը գլուխ կբերի, եկեղեցին պառակտելու կոչ է հնչեցնում


Գերագույն գլխավոր ստախոսը Ալիևին խոստացել է՝ գործը գլուխ կբերի, եկեղեցին պառակտելու կոչ է հնչեցնում
Հունիս 24 11:27 2025

Ադրբեջանական հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքում գրում է․ «Մոլեռանդ քրիստոնեական զգացմունքներով տառապող գերագույն գլխավոր ստախոսը երբեք հարցեր չունեցավ ինքն իրեն, երբ հազարավոր երիտասարդների ուղարկեց մահվան, որ իրեն դավաճան չկոչեն, իր մոտ հարց չառաջացավ, երբ 120,000 հայի թողեց անտուն ու առանց հայրենիք, հարցեր չեղան, երբ երիտասարդ հղի կնոջը իր ավտոշարասյունը գցեց մեքենայի տակ, հարցեր չառաջացան, երբ թալանի դեմ պայքարի ստահոդ կարգախոսներով առաջնորդվողները դարձավ թալանի մաստեր կլաս ցուցադրողները։ Էլ չեմ խոսում Արցախում թողնված հարուստ քրիստոնեական ժառանգության մասին։ Այս շարքն անվերջ է։ Ինքը իրեն հարց չունի, ամեն ինչ լավ է արել, չէ՞ որ ձախողումը հաղթական է, իսկ տգիտությունը՝ ուժ։

Բայց երբ հերթը հասնում է Բաքվից եկող հրահանգների կատարմանը, դառնում է անպատկերացնելի համառ և մոլեռանդ, տվյալ դեպքում հանդես գալով խիստ հավատացյալի կեղծ կերպարի ներքո, որին ոչ մի տրամաբանող մարդ չի կարող հավատալ։

Փաշինյանը չունի որևէ իրական գործիքակազմ կաթողիկոսի դեմ, ավելին՝ իր քայլերով նա գնում է սահմանադրության խախտման և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների դեմ՝ միջամտելով եկեղեցու ներքին գործերին։ Դրա համար էլ շարունակում է տեղեկատվական ու հոգեբանական պատերազմի մեթոդը, շարունակում է եկեղեցին ներսից պառակտելու կոչեր հնչեցնել, չէ՞ որ Ալիևին խոստացել է, որ գործը գլուխ կբերի։ Իսկ մոտիվն այնքան ակնհայտ է՝ Հայ առաքելական եկեղեցին չի տեղավորվում Ալիևի կողմից թելադրվող պետության մոդելի մեջ, ավելին՝ լուրջ խոչընդոտ է այդ պետության մոդելի կառուցման ճանապարհին․․․

Եթե Հայ առաքելական եկեղեցին դիմակայի այս հոգեբանական ու տեղեկատվական պատերազմին, տարբեր հոգևորականներ չմտնեն Փաշինյանի թելադրած կեղծ օրակարգերի մեջ ու հստակ խոսվի ու փաստերով ցույց տրվի, որ սա բացառապես Բաքվից հնչող պահանջ է, հավատացնում եմ՝ այս ամենն քաղաքական առումով ուղղվելու է հենց նույն մոլեռանդ սուտասանի դեմ։»։