Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է․
«ՀՀ իշխանությունները, ոտնահարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և,այնուհետև, հավաքական վերադարձի իրավունքները, ստացան «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգն ու ադրբեջանական տարածքային նկրտումները:
Կրակից վախեցողը վերջում կրակն է ընկնում, եթե չի էլ ցանկանում սովորել կրակը հանգցնելու կամ գոնե կառավարելու հմտություններ:
Հ.Գ. Որքան Ալիևն ահագնացնում է հակահայ ատելության ու թշնամանքի գաղափարախոսությունն ու գործնական ջանքերը, այնքան սրանք խորացնում են հայության ներքին պառակտման ու թշնամանքի քաղաքականությունը»: