Արցախի հոգեբանների միության վերածնունդն ու առաջին հավաքը՝ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակում (Տեսանյութ)


Արցախի հոգեբանների միության վերածնունդն ու առաջին հավաքը՝ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակում (Տեսանյութ)
Հունիս 23 20:35 2025

Արցախի հոգեբանների միությունը Երևանում սկսում է իր գործունեությունը՝ որպես հասարակական կազմակերպություն։

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ ձևավորված «Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության» հարկի տակ քննարկվել ու մշակվել է ճանապարհային քարտեզ՝ Արցախի հոգեբանների միության կիսատ մնացած ծրագրերը շարունակելու, նորերը կյանքի կոչելու նպատակով։

Միության առաջնահերթ նպատակներից մեկն է առաջատար մասնագետների համատեղ ջանքերով աշխատանքը շարունակելը, բռնազավթված Արցախի զավակներին անհրաժեշտ հոգեբանական աջակցություն ցուցաբերելը, մասնագիտական քննարկումներ, տարբեր այլ ծրագրեր իրականացնելը։

Մանրամասները՝ տեսանյութում