Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ


Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ
Հունիս 20 19:49 2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլ այցի շրջանակներում այցելել է քաղաքի Կապույտ մզկիթ։

 

 

Վարչապետը կատարած այցի մասին համապատասխան կարճ տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

 

«Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։

 

Ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել և մոմ է վառել քաղաքի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում։