Մենք պետք է կարողանանք աշխատել այն պետությունների հետ, որոնց հետ չունենք ընդհանուր սահմաններ. Գրիգորյան


Մենք պետք է կարողանանք աշխատել այն պետությունների հետ, որոնց հետ չունենք ընդհանուր սահմաններ. Գրիգորյան
Հունիս 20 19:23 2025

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի պանելային քննարկման ժամանակ բարձրաձայնել է Եվրասիական տնտեսական միության անդամների միջև ֆիզիկական սահմանների բացակայության հարցը, կարևորել այդ խնդրի շուրջ կարգավորումները:

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ ԵԱՏՄ կանոնակարգում պետք է ներառվի ֆիզիկական սահմաններ չունեցող երկրների հետ համագործակցության մոդել։ Կառույցը պետք է ունենա կարգավորումներ, որոնք թույլ կտան աշխատել այդ երկրների հետ։

«Մենք պետք է կարողանանք աշխատել այն պետությունների հետ, որոնց հետ չունենք ընդհանուր սահմաններ։ Դա է հաջողության ու հեռանկարների գրավականը»,- ընդգծել է ՀՀ փոխվարչապետը՝ հավելելով, որ խոսքը միայն Հայաստանի մասին չէ: Այն վերաբերում է բոլոր ոչ սահմանակից պետությունների միջև համագործակցությանը։