Ավելի պարզ ասած, ով Փաշինյանի դիրքորոշումը չի կիսում, բերման կենթարկվի կամ կկալանավորվի


Ավելի պարզ ասած, ով Փաշինյանի դիրքորոշումը չի կիսում, բերման կենթարկվի կամ կկալանավորվի
Հունիս 20 19:12 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՆԳՆ-ն ասում է, որ մարդկանց զանգվածային բերման ենթարկվելը կապված է կանխարգելիչ-բացատրական աշխատանքների հետ:

 

Իսկ ո՞րն է դա. երևի բերետներից հավաքում են, մարդկանց քաշքշում, հրում, բռնություն գործադրում` համարում, որ «բացատրական-կանխարգելիչ» աշխատանքն արված է:

 

Թե բա` «ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման», իսկ ավելի պարզ ասած, ով Փաշինյանի դիրքորոշումը չի կիսում ու դա ինչ-որ ձևով արտահայտում է, բերման կենթարկվի կամ կկալանավորվի»: