Ոռոգման ջրի խողովակը ընկել և հայտնվել է երթևեկելի գոտում


Ոռոգման ջրի խողովակը ընկել և հայտնվել է երթևեկելի գոտում
Հունիս 19 22:14 2025

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 42 կմ հատվածով ոռոգման ջրի խողովակը դեռևս անհայտ հանգամանքներում ընկել է հենասյան վրայից և մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։