Միայն խորհրդարանական գործիքով հաջողության հասնել հնարավոր չէ․ Իշխան Սաղաթելյան


Միայն խորհրդարանական գործիքով հաջողության հասնել հնարավոր չէ․ Իշխան Սաղաթելյան
Հունիս 26 19:48 2026

«Ընտրությունները ամբողջությամբ անցել են կեղծիքի մթնոլորտում՝ նախընտրական շրջանում, իսկ բուն ընտրությունների օրը կեղծիքները շարունակվել է,  նաև հետընտրական շրջանում։ Այս ամենին հավելած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խայտառակ որոշումը, որը  գողացավ «Բարգավաճ Հայաստանի» 60 000 քվեն՝ մեկստորագրությամբ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ գործիչ Իշխան Սաղաթելյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ընդդիմադիր քաղաքական ուժերի շրջանում քննարկումներ տեղի են ունենում, Սաղաթելյանը պատասխանեց․

«Միայն խորհրդարանական գործիքով հաջողության հասնել հնարավոր չէ։ Այս  5 տարվա մեջ պետք է նկատած լինեիք, որ մենք չենք գնացել, նստել ու մնացել խորհրդարանում, առնվազն 5 տարվա մեջ երեք խոշոր շարժում  է գեներացվել և փորձ է արվել այս իշխանությանը հեռացնելու։  Ես 3 անգամ փորձել եմ,   առնվազն փողոցով Նիկոլին հեռացնելու։ Դե ով չի արել, լավ են արել, ու շնորհակալ եմ,  ճիշտ են արել, ու հալալ է, որ եկել են, ու ես, ի տարբերություն շատերի, գնահատում եմ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ առավել ևս քաղաքական ուժերի մասնակցություն»։

Ճշգրտմանը, թե որ ուժին է ակնարկում Իշխան Սաղաթելյանը, ասաց․ « Լավ գիտեք, ինձանից լավ գիտեք»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հիմա փողոցային պայքար նախատեսվում է, թե ոչ, Սաղաթելյանն ասաց․ «Ամեն դեպքում տարբեր սցենարներ քննարկվում են։ Կա խորը հասկացությունը և գիտակցությունը, որ պետք է փողոց դուրս գալ՝ առավելագույնը կազմակերպված, որպեսզի հաջողությունը լինի անխուսափելի։ Այսինքն՝ փողոց դուրս գալ զուտ  փողոց դուրս գալու համար,  ճիշտ չենք համարում»։

Նա ընդգծեց, որ իշխանությունն ամեն ինչ արեց  վերարտադրվելու համար։

«Հաջորդ ընտրությունը, եթե սրանք մնան, 5 տարի հետո մենք չենք պատրաստում ձեռքներս ծալած, նստել և 5 տարի սպասել»։