Արզումանյանը կրկին «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչն է


Արզումանյանը կրկին «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչն է
Հունիս 19 21:17 2025

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 39-ամյա Ռոբերտ Արզումանյանը։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

 

Նա նախկինում ևս ղեկավարել է թիմը։ Ակումբը վստահ է, որ Արզումանյանի փորձը կնպաստի թիմի հաջողություններին։

 

«Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն աշխատանքի է անցել Տուլայի «Արսենալում»։